Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչո՞ւ հայտնի դարձավ «Գրիբոյեդովը»

Ինչո՞ւ հայտնի դարձավ «Գրիբոյեդովը»
04.02.2014 | 17:48

Վերջերս մամուլում հրապարակվեցին տեղեկություններ Երևանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին, որի անդամներն են հայ հանրությանը հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ: Հայտնի դարձավ, որ ակումբի անդամները ժամանակ առ ժամանակ կազմեկրպում են հանդիպումներ, և այդ ակումբի գործունեությունը հովանավորում էր ռուս հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը:

Ուշագրավն այն է, որ ակումբի մասին տեղեկատվություն մամուլի էջեր սպրդել է հենց «Գրիբոյեդով» ակումբի անդամների կողմից:

Մեր տեղեկությունների համաձայն՝ «Գրիբոյեդով» ակումբի մասին աղմուկ բարձրացնելը կապված է Դմիտրի Կիսելյովի կողմից ակումբի ֆինանսավորման դադարեցման հետ: Դմիտրի Կիսելյովը վերջերս դարձել է «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, որից հետո էլ կորցրել է հետաքրքրությունը «Գրիբոյեդով» ակումբի նկատմամբ: Իսկ այս փաստն էլ պատճառ է դարձել, որ ակումբի հայաստանյան անդամները բարձրաձայնեն այդ մասին:

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ